Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։
Նշվել է, որ այս քայլը երկու երկրների համար կարևոր հնարավորություն է՝ շրջելու տասնամյակներ շարունակվող հակամարտության էջը.
«Հիմա եկել է խաղաղության հասնելու, համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու և Հարավային Կովկասի ժողովուրդների համար առաջընթացի նոր դարաշրջան սկսելու ժամանակը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։