Հետևեք մեզ։

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի ցանկացած հնարավոր օգնության վրա. Պուտին

14:49, 14 մարտ 2025
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի ցանկացած հնարավոր օգնության վրա. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։

 

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի ցանկացած հնարավոր օգնության վրա՝ այդ նպատակներին հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները