Հետևեք մեզ։

Երևանի ակումբներից մեկում 2 տղամարդ ապակյա շշերnվ հարվածել են միմյանց, կոտրել գույքը

16:25, 14 մարտ 2025
Երևանի ակումբներից մեկում 2 տղամարդ ապակյա շշերnվ հարվածել են միմյանց, կոտրել գույքը

Մարտի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի 31 հասցեում գործող «Էլկա» ակումբում երկու տղամարդ վիճաբանել են միմյանց հետ, ապակյա շշերով կոտրել ակումբի գույքը և հեռացել:

 

Ինչպես հայտնում է shamshyan-ը, օպերատիվորեն նշված ակումբ են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

 

Կայքի տեղեկություններով՝ որոշ ժամանակ հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Վարդանանց-Տպագրիչներ փողոցների խաչմերուկում նկատել են 2 քաղաքացու, որոնց վրա առկա է եղել արնանման հետքեր և մարմնական վնասվածքներ, նշված քաղաքացիներին մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ նշված քաղաքացիները հանդիսանում են Երևանի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Բ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Սերյոժա Ն․-ն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները