Հետևեք մեզ։

Հաստատում ենք մեր առաջարկը՝ հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին. ՌԴ ԱԳՆ

20:47, 14 մարտ 2025
Հաստատում ենք մեր առաջարկը՝  հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը, նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

 

«Աջակցում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, որը նախատեսված էր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով։

 

Հաստատում ենք մեր առաջարկը՝  հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը քննարկելու, ինչպես նաև խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում

Վերլուծական