Հետևեք մեզ։

Լոռիում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ

00:40, 15 մարտ 2025
Լոռիում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ

Մարտի 14-ին, ժամը 12:56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է նկատվում «Սալարդ» կոչվող տարածքից դեպի Լալվար լեռ ընկած հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։27-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել է խոտածածկույթ։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ։

Վերլուծական