Ես հայ զավակ եմ, եկել եմ դատարանի մոտ, ես եմ եմ ուզում կանգնել զինվորի մոր կողքին։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց երգիչ Սուպեր Սաքոն, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է գտնվում այդ տարածքում։ Եթե ես իմ ձայնով կարող եմ խնդրել նրան ազատել, եկել եմ․ զուտ զինվորի մոր կողին լինելու համար։ Ոչ մի «պոլիտիկական» հետաքրքրվածություն չունեմ։
Հարցին, թե որքա՞ն է պատրաստվում լինել նրանց կողքին, ասաց, որ երբ ազատ է, գալիս է Հայաստան, այսօր սակայն գործեր ունի, ու երեկոյան գնալու է Մոսկվա։
«Ցավոք իմ երեխաները չեն կարող ապրել Հայաստանում, մայրն ԱՄՆ-ում մեծ պատասխանատվությամբ իրավաբան է, բայց երեխաներս էլ են եղել Հայաստանում, գալիս են, շատ են սիրում Երևանը»,-ասաց երգիչը։
Նշենք, որ դատարանը քննում էր նահատակված Ժորա Մարտիրոսյանի մոր խափանման միջոցն ու ձերբակալման իրավաչափությունը, որոշումը կհրապարակվի վաղը՝ 15։00-ին։ Նա մեղադրվում է Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով։