Հետևեք մեզ։

Երևանի «Լոնդոն» հյուրանոցում Թnւրքիայի քաղաքացին hայhnյել և անhարգալից պահվածք է դրսևորել հյուրերի և աշխատակիցների նկատմամբ․ նրան ձերբակալել են․ shamshyan.com

09:15, 15 մարտ 2025
Երևանի «Լոնդոն» հյուրանոցում Թnւրքիայի քաղաքացին hայhnյել և անhարգալից պահվածք է դրսևորել հյուրերի և աշխատակիցների նկատմամբ․ նրան ձերբակալել են․ shamshyan.com

Մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:

Oպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում Ա. Ասլանին նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները