Հետևեք մեզ։

Իտալացի գործընկերներին խորհուրդ ենք տվել ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը դիտարկել որպես մեր պաշտպանություն. Իտալիայում ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել

09:21, 15 մարտ 2025
Իտալացի գործընկերներին խորհուրդ ենք տվել ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը դիտարկել որպես մեր պաշտպանություն. Իտալիայում ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել

Հռոմում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը, ով ուրբաթ օրը կանչվել է Իտալիայի ԱԳՆ՝ կապված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի հասցեին քննադատության հետ, ռուսական արձագանքն անվանել է պաշտպանություն Ռուսաստանի դեմ չհրահրված հարձակումներից։


Հինգշաբթի օրը Զախարովան սուտ ու կեղծ է անվանել Մատարելլայի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը սպառնում է Եվրոպային միջուկային զենքով։

 

«Իտալական պետության ղեկավարի հրապարակային հայտարարություններում Ռուսաստանի, նրա ղեկավարության և ժողովրդի համար վիրավորական ակնհայտ կեղծ, պատմական և բարոյապես կասկածելի զուգահեռների և պատմվածքների օգտագործումն ավելի է խորացնում երկկողմ հարաբերություններում առկա ճնշող մթնոլորտը։ Մենք իտալացի դիվանագետներին խորհուրդ ենք տվել ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը դիտարկել ոչ թե որպես «բանավոր հարձակում», այլ որպես մեր պաշտպանություն Ռուսաստանի վրա չգրգռված, կրկնվող հարձակումներից»,- ասել է դեսպանը ռուս լրագրողներին տված մեկնաբանությունում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները