Երևանում մայիսի 19-ի ցերեկը, մայիսի 22-24-ը հնարավոր է, 20-ին, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի և 21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ը՝ նույնքանով կբարձրանա:
Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, մայիսի 22-24-ն առանձին շրջաններում, 20-ին, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-ին, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ը՝ նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում մայիսի 19-ին և 20-ին սպասվում է անձրև և ամպրոպ։