Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում Ռուսաստանին անվանել է ուժեղ երկիր, որը հիանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփով։
«Ռուսաստանը հսկայական երկիր է՝ մեծ հանքային ռեսուրսներով, հզոր միջուկային տերություն՝ հզոր նախագահով: Եվ նման երկիրն ակնհայտորեն որոշակի հիացմունք է առաջացնում այնպիսի մեկի մոտ, ինչպիսին Դոնալդ Թրամփն է», - ասաց նա:
Մերկելի խոսքով՝ դա չի նշանակում, որ Վաշինգտոնը լավություններ կանի Մոսկվային։ Սպիտակ տան ղեկավարն առաջին հերթին ձգտում է հասնել Միացյալ Նահանգների շահերին, նշել է նախկին կանցլերը՝ հիշեցնելով իր կարգախոսը՝ «Դարձnե՛nք Ամերիկան կրկին մեծ»։