Հետևեք մեզ։

Տորոնտոյի հայ երիտասարդները Toronto Eaton Centre-ում և փողոցներում բարձրաձայնել են Բաքվից գերիների ազատ արձակման պահանջը (լուսանկարներ)

20:31, 15 մարտ 2025
Տորոնտոյի հայ երիտասարդները Toronto Eaton Centre-ում և փողոցներում բարձրաձայնել են Բաքվից գերիների ազատ արձակման պահանջը (լուսանկարներ)
Տորոնտոյի հայ երիտասարդները հավաքվել էին Toronto Eaton Centre-ում՝ հագնված որպես Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմագերիներ, որպես իրազեկում նրանց ճակատագրի մասին։
 
Այս մասին տեղեկացնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը․
 
«Այնուհետև նրանք քայլերթ են իրականացրել Տորոնտոյի փողոցներում՝ ներկայացնելով ռազմագերիներին և բարձրաձայնելով նրանց ազատության պահանջը։
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պատասխանատու է իր հայրենակիցների համար»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները