Հետևեք մեզ։

Եթե Ուկրաինան դաշնակից զորքերին խնդրում է ներկա գտնվել իր տարածքում, ապա Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի՝ համաձայնել, թե ոչ․ Մակրոն

23:42, 15 մարտ 2025
Եթե Ուկրաինան դաշնակից զորքերին խնդրում է ներկա գտնվել իր տարածքում, ապա Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի՝ համաձայնել, թե ոչ․ Մակրոն

Եվրոպական երկրները, որոնք համաձայնում են զորք ուղարկել Ուկրաինա՝ իբր դիտորդական առաքելության համար, կարող են դա անել առանց Ռուսաստանի համաձայնության։

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Parisien թերթին տված հարցազրույցում ասել է. «Եթե նա դաշնակից զորքերին խնդրում է ներկա գտնվել իր տարածքում, ապա Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի՝ համաձայնել, թե ոչ»: Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու ֆրանկո-բրիտանական ծրագիրը հաստատման վերջնական փուլում է։

 

Մակրոնի խոսքով, զորքերի թիվը առաջնահերթություն չէ, և խոսքը գնում է «յուրաքանչյուր երկրից մի քանի հազար մարդու առանցքային վայրերում տեղակայելու մասին՝ ուսումնական ծրագրեր իրականացնելու և Կիևին երկարաժամկետ աջակցություն ցույց տալու համար։ Նա հավելել է, որ «առանցքային կետերից» դիտարկվում են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Կիևը, Լվովը և Օդեսան։ Նա, սակայն, չի ասել, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է մասնակցել այս նախաձեռնությանը։ Մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունները՝ նա ասել է, որ փորձում է «պահպանել կապը և խուսափել ավելորդ միջադեպերից», որպեսզի «նվազեցնի անորոշությունը»:

Վերլուծական