ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, և կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապերի վերականգնման ուղղությամբ, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայում վերջին հանդիպումներից հետո հետագա գործողությունները, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ «Քարտուղար Ռուբիոն և ԱԳ նախարար Լավրովը քննարկել են նաև հաջորդ քայլերը Սաուդյան Արաբիայում իրենց վերջին հանդիպումներից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։