Հետևեք մեզ։

Ընտրարշավը լքելու կոչ Սարիկ Մինասյանին. Սուրեն Սուրենյանցի ուղերձը

11:45, 16 մարտ 2025
Ընտրարշավը լքելու կոչ Սարիկ Մինասյանին. Սուրեն Սուրենյանցի ուղերձը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը դիմել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին.

 

«Սույն տեքստով դիմում եմ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին: 

 

Ձեզ դիմում եմ՝ որպես Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում մասնակից կուսակցության նախագահ և մարդ, ով անցյալում առիթ է ունեցել Ձեր հետ շփման՝ ստանալով դրական տպավորություն: 

 

Հետպատերազմյան Հայաստանում, հատկապես՝ Արցախի կործանումից հետո, դժվարությամբ եմ հասկացել մարդկանց, ովքեր կանգնել են Նիկոլ Փաշինյանի կողքին: 

 

Դրանով հանդերձ, Սարիկ Մինասյանի՝ ՔՊ-ին անդամակցությունը, այդ կուսակցության կողմից առաջադրումը փորձել եմ դիտարկել ռացիոնալ մոտիվով: 

 

Սարիկը գուցե այդ կերպ փորձել է օգտակար լինել իր քաղաքին:

 

Բայց վերջին օրերին կրկին իրավիճակ կտրուկ փոխվեց՝ պայմանավորված Փաշինյանի հակապետական հայտարարություններով: 

 

Նիկոլ Փաշինյանը գնում է մեր պետությունը լուծարելու ճանապարհով ու այս իրավիճակում՝ «Մեր Սարիկ»-ը դառնում է վիրավորական մի պիտակ, որից պետք է ձերբազատվի ցանկացած արժանապատիվ մարդ:

 

Քսան օր առաջվա Հայաստանը լրիվ այլ երկիր էր, այլ էր քսան օր առաջվա իրականությունը: Քսան օր առաջ լրիվ այլ բան էր «Նիկոլի Սասրիկը», այսօր այլ բան: Դու՝ Սարիկ, այլևս ներկայացնում ես մի Նիկոլի, ով գնում է միակողմանի ստորացուցիչ զիջումների, պետականության կործանման: 

 

Մենք պետություն ենք կորցնում ու Գյումրիի ընտրություններն այլևս միայն Գյումրիի մասին չեն. դրանց նշանակությունն ավելին է: 

 

Կոչ եմ անում Սարիկ Մինասյանին՝ որպես արժանապատիվ գյումրեցի, լքել ընտրարշավը՝ ազգակործան կապիտուլյանտների հետ չնույնանալու համար: 

 

Պատմությունը ճշգրիտ ու դաժան գիտություն է և, վաղ թե, ուշ ցանկացած մարդու, գործչի վերաբերյալ տալու է հստակ դատավճիռ: 

16.03. 2025»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները