Հետևեք մեզ։

Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

18:31, 16 մարտ 2025
Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։


Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-21-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

 


Երևանում՝ մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-21-ին սպասվում է անձրև։

Վերլուծական