Հետևեք մեզ։

Երևանի քոլեջներից մեկում անչափահասների վիճաբանության հետևանքով ուսանողներից մեկը քթի կոտրվածք է ստացել

20:02, 16 մարտ 2025
Երևանի քոլեջներից մեկում անչափահասների վիճաբանության հետևանքով ուսանողներից մեկը քթի կոտրվածք է ստացել

Ոստիկանության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 16-ամյա Լ․  Ի․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է  քոլեջում ՝ դիմքով պատին հարվածելու հետևանքով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մարտի 11-ին ոստիկանության Ավանի բաժին է դիմել Լ․ Ի․-ի մայրը, և հայտնել է, որ իր որդուն ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներ՝ ոմն Դավիթը, Վլադիմիրը և Արմենը։


Կայքի տեղեկություններով` ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 10-ին ժամը 11։30-ի սահմաններում նշված  քոլեջի հարակից տարածքում, Լ.Ի․-ի և նույն քոլեջի ուսանող, Երևանի բնակիչ 15-ամյա Վ․ Գ․-ի միջև անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Լ. Ի․-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Վ.Գ․-ի հասցեին, ինչի արդյունքում վերջինս բռունցքով հարվածել է Լ. Ի․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:


Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեին։

Վերլուծական