Հետևեք մեզ։

Ադրբեջանի կեղծ պնդումներն իրենց վրա հարձակման մասին, ապացուցում են, որ խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեզ համար. Արսեն Թորոսյան

23:20, 16 մարտ 2025
Ադրբեջանի կեղծ պնդումներն իրենց վրա հարձակման մասին, ապացուցում են, որ խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեզ համար. Արսեն Թորոսյան

ՔՊ-ական Արսեն Թորոսյանը գրում է.

«Ադրբեջանի՝ ՀՀ ԶՈՒ կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին շարունակական կեղծ պնդումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար: 

 

Այժմ, Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը, որը հավանության է արժանացել միջազգային հանրության, այդ թվում՝ խոշոր տերությունների կողմից, քանի որ չէր պլանավորել իրադարձություների զարգացման այսպիսի սցենար։

 

Համաձայնեցված խաղաղության պայմանագիրը արտացոլում է մեր պետական շահերը, հիմնված է միջազգային իրավունքի վրա և պետք է ստորագրվի»:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր երեք անգամ հերքել է ադրբեջանական կողմի տարածած կեղծ լուրերը, թե հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի վրա:

Վերլուծական