Հետևեք մեզ։

Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի երկրորդ շարժասանդուղքը հանձնվել է շահագործման

10:21, 17 մարտ 2025
Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի երկրորդ շարժասանդուղքը հանձնվել է շահագործման
Մարտի 10-ից մարտի 16-ը մետրոպոլիտենը սպասարկել է 510 հազար 319 ուղևոր։
 
Կատարողականը՝ 102․6%
 
Երևանի Մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝
  • 796՝ երեք վագոնանի,
  • 1092՝ երկու վագոնանի,
  • 1024՝ մեկ վագոնանի։
  • Կատարողականը՝ 100%:
Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի երկրորդ շարժասանդուղքի փոխարինման աշխատանքներն ավարտվել են՝ այն հանձնվել է շահագործման։ Այս մասին տեղեկացնում է Երևանի Մետրոպոլիտենը:
 
«Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։
 
Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերլուծական