Ամերիկահայ միլիարդատեր Նուբար Աֆեյանն X-ի իր էջում գրառում է կատարել առ այն, որ անխզելի կապ կա արդարության և իրական կայուն խաղաղության միջև:
«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհով չեն գնա, քանի դեռ արդարությունը չի կայացվել՝ ազատ արձակելով իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին և մյուս քաղբանտարկյալներ», – գրել է Աֆեյանը։