Հետևեք մեզ։

Համաշխարհային աստղերին սպասարկող չափանիշներ և տարածաշրջանում եզակի․ «Արենա կոնցերտ հոլը» բացել է դռները (տեսանյութ)

12:58, 17 մարտ 2025
Համաշխարհային աստղերին սպասարկող չափանիշներ և տարածաշրջանում եզակի․ «Արենա կոնցերտ հոլը» բացել է դռները (տեսանյութ)

Ինչպիսի զգացողություն կունենար հասակն առած մայրը իր որդու հաջողությունների համար․ այսպիսի պատասխան է տվել Ռոզա Ծառուկյանը՝ գերժամանակակից, տարածաշրջանում եզակի «Արենա կոնցերտ հոլ»-ի բացման արարողության ժամանակ, պատասխանեով հարցին, թե ի՞նչ զգացողություններ ունի։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հնչողությանը, որ կորպորոտաիվ խնջույքներն ու համերգներն անցկացվեն ամենաբարձր մակարդակով ու որակյալ ձայնով, սրահը վերազինվել է L-Acoustics  ճանաչված բրենդի վերջին սերնդի արտադրանքով, որը սպասարկում է համաշխարհային աստղերին, առաստաղը համալրվել է թվային վահանակներով, այն կառավարվող է։

Նախկին բռնցքամարտիկ Վիչ Դարչինյանը համալիրիի մասին ասել է, որ ինքը շատ երկրներում է եղել, ոչ մի բանով հոլը իր տեսածներին չի զիջում, եթե ոչ առավել է։

«Ապրելով արտերկրում ասեմ, որ այս հոլը ոչնչով չի զիջում։ Մեր տարածաշրջանում նման հնչողություն, նման լուսային էֆեկտներ․․․ սա առաջին է, որ ես տեսնում եմ»,- ասել է հումորիստ Արմուշը։

Շոու բիզնեսի հայտնի աստղերն իրենց հիացմունքն ու շնորհավորանքն են հղել։

«Ես երջանիկ եմ, որ իմ որդին կառուցել է, կառուցում է, ու դեռ պետք է կառուցի։ Տալիս եմ իմ օրհնությունը, որ տեղի ունենան հարյուրավոր հարսանյաց հանդեսներ և ունենանք գեղեցիկ հայ բալիկներ»,- ասել է Ռոզա Ծառուկյանը։

«Պետք է երկրում խաղաղություն լինի, այս համալիրը որ կառուցել ենք շատ հարսանիքներ լինեն, շատ բալիկներ ծնվեն, որ մեզ ազգն ուրախանա անվտանգ և ապահով»,-իր խոսքում նշել է Գագիկ Ծառուկյանը։


Մանրամանսերը՝ տեսանյութում․

 

Վերլուծական