Հետևեք մեզ։

Կանադայի նորընտիր վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Փարիզ

16:20, 17 մարտ 2025
Կանադայի նորընտիր վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Փարիզ

Կանադայի նորընտիր վարչապետ Մարկ Քարնին իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Փարիզ՝ ստանալու Կանադայի ամենահին դաշնակիցներից մեկի աջակցությունը, հայտնում է Euronews-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը կհաջորդի այցը Լոնդոն, որտեղ նա կշփվի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և թագավոր Չարլզ III-ի հետ, որը համարվում է Կանադայի պետության ղեկավարը։

 Ելիսեյան պալատում Մակրոնի հետ հանդիպումից առաջ Քարնին այցելել է Աստվածամոր տաճար։ Իսկ մինչև Օտտավա վերադառնալը նա կայցելի նաև կանադական Արկտիկա՝ «հաստատելու Կանադայի արկտիկական անվտանգությունն ու ինքնիշխանությունը»։

Սպասվում է, որ մինչև շաբաթվա վերջ Քարնին կհայտարարի խորհրդարանի ընտրության մասին, որը կանցկացվի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։

Վերլուծական