Հետևեք մեզ։

Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մшրմին

16:27, 17 մարտ 2025
Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մшրմին

Մարտի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի 17 հասցեում գտնվող «Երեխաների տուն» մանկատանը երեխայի դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մանկատուն են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ովքեր պարզել են, որ մահացածը նույն մանկատան սան 13-ամյա Ս․ Ե․-ն է։  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վերլուծական