Հետևեք մեզ։

Ինչպես են Վանաձորի ոստիկանությունից դուրս հանում ոստիկանների կողմից ծեծված երիտասարդին (տեսանյութ)

16:43, 17 մարտ 2025

Իրավաբան Սուրեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանական բաժանմունքից դուրս բերվում բռնության ենթարկված Տիգրան Ուլուբաբյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հաղորդել էր, որ Վանաձորում մտել են արցախցի Տիգրանի վարձակալած տուն, ում հայրն ու եղբայրը զnհվել են, սպառնացել են ու գողացել ոսկեղենը․ նրա բարեկամից պահանջել են գողությունը վերցնել իր վրա, մերժումից հետո 6 ոստիկան թքել է նրա վրա, պnկել մազերը։

Վերլուծական