Հետևեք մեզ։

Իրաքի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Արրբեջանի միջև «պատմական խաղաղության համաձայնագրի պայմանավորվածությունը»

14:11, 17 մարտ 2025
Իրաքի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Արրբեջանի միջև «պատմական խաղաղության համաձայնագրի պայմանավորվածությունը»

 

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության  և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված պատմական խաղաղության համաձայնագրի պայմանավորվածությունը։

Նախարարությունը վերահաստատում է, որ այս համաձայնագիրը կարևոր քայլ է կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ և հույս ունի, որ այն կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների համար ավելի լավ ապագայի կերտմանը։

Նախարարությունը նաև բարձր է գնահատում դիվանագիտական ​​ջանքերը, որոնք նպաստել են այս կարևոր նվաճմանը։

ԱԳՆ-ն հուսով է, որ այս համաձայնագիրը կբացի Ադրբեջանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ համագործակցության նոր դարաշրջան և կամրապնդի տարածաշրջանում խաղաղ գոյակցության և կայուն զարգացման հեռանկարները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները