Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Հայաստանում ռեւանշիստական միտումները ամենալուրջ խոչընդոտն են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար»։ Այս մասին ասվում է Բայրամովի «Ադրբեջանի անկախ և ինքնիշխան արտաքին քաղաքականության մոդելը» հոդվածում, գրում է Trend-ը։
«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի երկկողմ բանակցություններում առաջընթացին, Հայաստանում շարունակվող ռևանշիստական միտումներին, սահմանադրության և Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ պարունակող այլ իրավական ակտերի դրույթները փոփոխելու քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաև արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի արագ ռազմականացումը, շարունակում են մնալ համաձայնագրի վերջնականացման և կարգավորման գործընթացի ամենալուրջ խոչընդոտը»,-նշել է նա։