ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Քոչարյանին արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Քոչարյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Գևորգ Քոչարյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու էր և հաղթահարել էր անցողիկ շեմը։ Փաշինյանն այդ պածտոնում առաջադրել է ՔԿ նախագահի տեղակալ Արթւոր Նահապետյանի թեկնածությունը։
Ի դեպ, Գևորգ Քոչարյանը դատախազ էր, վերջերս իր դիմումի համաձայն՝ լքել էր համակարգը։