Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։
Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել X հարթակում։
«Սա սահմանային խնդիրների խաղաղ լուծման լավագույն օրինակներից է և երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսևորումը՝ ուղղված իրենց ժողովուրդների խաղաղ գոյակցությանն ու բարգավաճմանը։ Մենք հուսով ենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,-ասվում է տեքստում։