ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համակողմանի աջակցություն է ցուցաբերում Եմենի հութիներին և պատասխանատվություն է կրելու նրանց բոլոր հարձակումների համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Դոնալդ Թրամփը հայտնել է սոցցանցի TRUTH Social հարթակում:
«Այսուհետ հութիների արձակած յուրաքանչյուր կրակոց կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության կողմից արձակված կրակոց իրանական զենքից: Իրանը պատասխանատվություն կկրի և կտուժի հետևանքներից, իսկ այդ հետևանքները սարսափելի կլինեն», - գրել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ հութիները շարունակում են մնալ Թեհրանի վերահսկողության տակ։ Թրամփը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ը մեծ ուժով կպատասխանի ապստամբների շարունակվող հարձակումներին։