Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է անվերապահ 30-օրյա հրադադարի։
«Բայց դրա իրագործմանն անցնելու համար Ռուսաստանը պետք է դադարի պայմաններ առաջադրել։ Եվ այդ մասին մենք խոսել ենք նաև նախագահ Մակրոնի հետ», - գրել է Ուկրաինայի ղեկավարը Telegram-ում՝ ՌԴ-ի հետ հնարավոր հրադադարի պայմանների մասին իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո:
Ի թիվս այլ հարցերի, Մակրոնն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայի համար անվտանգության հստակ երաշխիքների համատեղ ձևավորումը։
«Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ կոնկրետ է, և մենք դրան բացարձակապես աջակցում ենք», - նշել է Ուկրաինայի առաջնորդը: