Հետևեք մեզ։

ՀՀ ԶՈւ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ից հայտնում են՝ Հայաստանը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը

07:22, 18 մարտ 2025
ՀՀ ԶՈւ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ից հայտնում են՝ Հայաստանը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները