Հետևեք մեզ։

Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ

08:24, 18 մարտ 2025
Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։ Այս մասին մասնավորապես ասված է Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, որի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ։

 

Հայտարարության մեջ նշվում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարևորագույն քայլ է, և Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը և մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները