Իսրայելը «քաղաքական իրավիճակին համապատասխան» զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականներին հրահանգել են վճռական միջոցներ ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի դեմ:
Բանակը կարգադրել է մարտի 18-ից ժամանակավորապես դադարեցնել ուսումնական հաստատությունների աշխատանքը Իսրայելի այն բնակավայրերում, որոնք գտնվում են էքսկլավի հետ սահմանի մոտ:
ՀԱՄԱՍ-ը «մերժել է բոլոր առաջարկները» Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆից և այլ միջնորդներից, նշել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:
Իսրայելը միակողմանիորեն դադարեցնում է հրադադարի մասին համաձայնագրի գործողությունը, որը սկսել է գործել հունվարի 19-ից:
Երեքշաբթի առավոտյան Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ներկայացուցիչ Մահմուդ Բասալը հայտնել է, որ ավիահարվածների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 220 մարդ: