«Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը կրկին կալանավորվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բեկանել է Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր «հանրահայտ» Մասիս Մելքոնյանի որոշումը Չաղ Ռուստամի կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ:
Հիշեցնենք, Ռուստամ Ստեփանյանը մեղադրվում է «Ֆազ» մականունով քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կազմակերպելու մեջ:
«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է
11:36, 18 մարտ 2025
