Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հիմնական գործոններն են ողջ տարածաշրջանի կայունության համար, և Թբիլիսին ուրախ է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության ճանապարհ են գտել։
Այս մասին Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Նյու Դելիում «Ռայսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում։
Մակա Բոչորիշվիլին ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ Հարավային Կովկասի համար։
«Վրաստանը միշտ աջակցել է իր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, և մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ճանապարհը, որը չափազանց կարևոր է ողջ տարածաշրջանի համար»,- նշել է վրացի նախարարը։