Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հաջորդ շաբաթ տեղի կունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով։ Հույս ունենք՝ արդյունքը դրական կլինի։ Կողմերը մոտ են վերջնական համաձայնության»,- ասել է Լավրովը: