ՀՀ նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը չվտանգող։
ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մենք մեր գործելակերպը ցանկացած դեպքում պետք է կառուցենք այնպես, որ մեր երկրում հաստատվի խաղաղություն և անվտանգային միջավայր։ Մեր գործող Սահմանադրությունն այդ իմաստով, չեմ կարծում, որ որևէ բանով խանգարում է»,– հայտարարել է նախարարը։
Ըստ նրա` իրենք այն կառավարությունն են, որը միտված է վերջնական խաղաղության հաստատմանը։