Հետևեք մեզ։

Կողմերը հաստատել են՝ դժվար է առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի ասպեկտներով՝ առանց սահմանազատման խնդիրների լուծման. Սերգեյ Լավրով

17:40, 19 մայիս 2023
Կողմերը հաստատել են՝ դժվար է առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի ասպեկտներով՝ առանց սահմանազատման խնդիրների լուծման. Սերգեյ Լավրով
Հայաստանը և Ադրբեջանը սկսել են աշխատել խաղաղության պայմանագրի վրա, և ներկայումս այն ակտիվորեն քննարկվում է այլ միջնորդների մասնակցությամբ։ Այս մասին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
 
 
«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն այցելել են Վաշինգտոն, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մեկ շաբաթ առաջ այցելել են Բրյուսել։ Խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը, իհարկե, առանցքային է: Բայց մեր գործընկերներն այսօր հաստատել են, որ դժվար է առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի կոնկրետ ասպեկտներով՝ առանց սահմանազատման խնդիրների լուծման, տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների բացման, ինչպես նաև Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության իրավիճակի ընդհանուր բարելավման»,- ասել է Լավրովը։