Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին լեռնային շրջաններում սպասվում է ձյուն․ ջերմաստիճանը կնվազի

14:27, 18 մարտ 2025
Առաջիկա օրերին  լեռնային շրջաններում սպասվում է ձյուն․ ջերմաստիճանը կնվազի

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, մնացած շրջաններում 15-20 մ/վրկ արագությամբ։  

Մարտի 18-ին՝ կեսօրից հետո, 23-ին հանրապետության առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, հատկապես գիշերը, ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։

Երևանում մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Վերլուծական