Հետևեք մեզ։

Երեխաների առողջության պահպանումը մեզ համար առաջնահերթություն է, բայց նաև մեր նպատակն է բժշկությունը դարձնել հասանելի բոլորի համար. Ավանեսյան

13:45, 18 մարտ 2025
Երեխաների առողջության պահպանումը մեզ համար առաջնահերթություն է, բայց նաև մեր նպատակն է բժշկությունը դարձնել հասանելի բոլորի համար. Ավանեսյան

2024 թվականից պատանեկան արթրիտ ունեցող երեխաների թանկարժեք դեղը տրամադրվում է պետական պատվերի շրջանակում:

 

Դեղապահովման այս ծրագրից օգտվում է շուրջ 70 երեխա: 

 

«Արաբկիր» բժշկական կենտրոնում կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել պատանեկան արթրիտ հիվանդության մասին իրազեկվածությունը և ցույց տալ, որ այդ դժվարին ճանապարհին ընտանիքը միայնակ չէ:

 

«Երբ ինչ-որ լավ ծրագիր ես մեկնարկում, բավարարվածության մեծ առիթ է, բայց երբ այդ ծրագրի շահառուները երեխաներն են, ուրախությունդ բազմապատկվում է: Երեխաների առողջության պահպանումը մեզ համար առաջնահերթություն է, բայց նաև մեր նպատակն է բժշկությունը դարձնել հասանելի բոլորի համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

 

Նախարարը կարևորել է ծրագրի շարունակականությունը, քանի որ այս ախտորոշման դեպքում թանկարժեք դեղի օգտագործումը անհրաժեշտ է կյանքի ամբողջ ընթացքում:
Ախտորոշում, ընդհանրական բուժում, դեղորայքի հասանելիություն. այս ամբողջ շղթան ապահովում է երեխայի շարժունակությունը, հաշմանդամության կանխումը, կյանքի որակի բարելավումը:

 

«Ոչ թե հիվանդությունն է ավելացել, այլ ախտորոշումն է հստակեցվել: Այս հիվանդությունն ունեցող երեխաները ընդամենը 10 տարի առաջ ներառված էին մանկաբուժական ընդհանուր ծառայության մեջ և չէին ստանում պատշաճ բուժօգնություն: Առողջապահության նախարարության այս ծրագիրը ոլորտի համար աննախադեպ է»,- նշել է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը:

 

Միջոցառման մի հատված էլ նախատեսված էր երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցադրմանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները