Ռուսաստանի դեմ կիրառվել է 28 595 պատժամիջոցներ, ինչը բազմապատիկ ավելի է, քան մյուս բոլոր երկրների դեմ սահմանված պատժամիջոցները։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով, եթե նույնիսկ Ռուսաստանի դեմ «ժեստ» արվի ու պատժամիջոցները թուլանան, Ռուսաստանի վրա «ճնշելու» այլ տարբերակ կգտնվի՝ «ոչինչ նախկինի պես չի լինի»։
Պուտինը նշել է, որ տեղի ձեռներեցները սովորել են աշխատել պատժամիջոցների պայմաններում, և այն սահմանափակումները, որոնց նրանք հարմարվել են, խթան են հանդիսացել տնտեսության մեջ դրական փոփոխությունների համար։
Պուտինը կարծում է, որ պատժամիջոցները ժամանակավոր կամ նպատակային միջոցներ չեն, այլ Ռուսաստանի վրա համակարգված ճնշման մեխանիզմ։
Նա գործարարներին հորդորեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չդիտարկել որպես ժամանակավոր միջոցներ։