Հետևեք մեզ։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն ասել է՝ Հայաստանը և Ադրբեջանը երբ են ավարտել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ

15:17, 18 մարտ 2025
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն ասել է՝ Հայաստանը և Ադրբեջանը երբ են ավարտել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին նախարարը հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

«Մեծ յոթնյակի հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտեցին բանակցությունները պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ։

Մենք ջերմորեն ողջունում ենք այս ձեռքբերումը և երկու կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ սկսել ստորագրման գործընթացը»,- ասել է Դեյվիդ Լամին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները