Հետևեք մեզ։

Այո, հանդիպում եմ. ինչու՞ էր Սուրեն Շահվերդյանը միջոցառումներին ուղեկցում Փաշինյանին. մանրամասներ. Armlur.am

15:47, 18 մարտ 2025
Այո, հանդիպում եմ. ինչու՞ էր Սուրեն Շահվերդյանը միջոցառումներին ուղեկցում Փաշինյանին. մանրամասներ. Armlur.am

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 15-ին Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում անց էր կացվել «Կրթվելը նորաձև է» բանախոսությունը:

 

Միջոցառումից հետո սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, թե ինչու է Ստանիսլավսկու թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը թատրոնի բեմը տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին նման միջոցառում կազմակերպելու համար: Ի դեպծ Շահվերդյանը անձամբ էր Փաշինյանին դիմավորում թատրոնի մուտքի մոտ: Հավելենք, որ գիրք նվիրելու օրը նույն Շահվերդյանը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր «Զանգակ» գրախանութ գրքեր գնելու ժամանակ:

 

ArmLur.am զրուցել է Սուրեն Շահվերդյանի հետ, նախ պարզելու, թե ինչու է վերջերս հաճախ ուղեկցում Փաշինյանին.

 

«Ես տրամադրում եմ թատրոնի դահլիճը նրանց, ովքեր որ ցանկանում են: Բազում միջոցառումներ են լինում, այդ թվում նաև այս առումով: Վարձակալության հիմունքներով դահլիճը վարձակալվել է և միջոցառում է անցկացվել»,-հայտարարեց մեր զրուցակիցը:
Մենք փորձեցինք Շահվերդյանից պարզել, թե արդյոք վերջինս կուսակցական է դարձել, ինչի համար հաճախ է Փաշինյանի հետ միջոցառումների մասնկացում.

 

«Ես անկուսակցական եմ, վերջին մեկ տարվա ընթացքում զբաղեցնում եմ Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավարի պաշտոնը և, երբ որ Նիկոլ Փաշինյանը այցելում է թատրոն, այո՛ հանդիպում եմ»,- եզրափակել է զրուցակիցը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները