Քիչ առաջ ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը շարունակվել է ավելի քան 1,5 ժամ։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ նախագահի օգնական և Սպիտակ տան ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։
«Վերջին տեղեկությունը՝ հեռախոսազրույցը դեռ շարունակվում է...»,- նշել էր նա։
Հիշեցնենք, որ կողմերի միջև նախորդ զրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։ Մինչ այս Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները երեք տարի չէին շփվում։ Առաջնորդների միջև փետրվարյան պայմանավորվածությունների մշակմամբ Սաուդյան Արաբիայում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ։ Նրանք քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների վերականգնման, այնպես էլ Ուկրաինայում կարգավորման հարցը։