Հետևեք մեզ։

Թրամփը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

23:36, 18 մարտ 2025
Թրամփը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը իր հեռախոսազրույցը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ «շատ լավ և արդյունավետ էր»:


«Այսօր ես շատ լավ և արդյունավետ զրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Մենք պայմանավորվեցինք էներգետիկ ենթակառուցվածքներում անհապաղ հրադադարի մասին՝ հասկանալով, որ մենք արագ կաշխատենք ամբողջական հրադադարի հասնելուն և վերջիվերջո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմի ավարտին», - ասել է նա Truth Social-ում հրապարակված հայտարարության մեջ:


Նրա խոսքով, քննարկվել են խաղաղության համաձայնագրի բազմաթիվ տարրեր, և հակամարտությունների կարգավորման գործընթացն «արդեն ամբողջությամբ ընթացքի մեջ է»։

Վերլուծական