Հետևեք մեզ։

Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ԵԱ-ի առաջատարին զիջում են կես միավորով

09:59, 19 մարտ 2025
Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ԵԱ-ի առաջատարին զիջում են կես միավորով

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրում Հայաստանից հաղթանակ են տոնել Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը: Միավորը կիսել են Սարգիս Սարգսյանը, Հայկ Երիցյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը: Այս տուրում պարտություն են կրել Արսեն Դավթյանը և Վահան Նալբանդյանը: 

 

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 3,5-ական միավոր և առաջատարին զիջում են կես միավորով: Առաջատար իսպանացի Դանիլ Յուֆան ունի 4 միավոր:

 

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ:

 

Վերլուծական