Հետևեք մեզ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու հրաման է տրվել

10:23, 19 մարտ 2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու հրաման է տրվել
Իրավապահները Ստամբուլում լայնածավալ գործողություն են սկսել, ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու հրաման է տրվել, հայտնում է Sabah թերթը։
 
«Ստամբուլի քաղաքապետարանում սկսվել է լայնամասշտաբ կոռուպցիոն գործողություն: Դրա շրջանակում տրվել է քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և լրատվամիջոցնեի հետ կապերի նրա խորհրդական Մուրատ Օնգունին ձերբակալելու հրաման է տրվել»,- ասվում է հրապարակման մեջ:
 
Ստամբուլի համալսարանը երկուշաբթի որոշում է կայացրել չեղարկել Իմամօղլուի դիպլոմը երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, ինչը խոչընդոտում է երկրի նախագահի պաշտոնում նրա առաջադրմանը։
 
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հարցում էր ուղարկել Ստամբուլի համալսարան՝ նպատակ ունենալով ստուգել Իմամօղլուի՝ «բիզնեսի կառավարման» դիպլոմի օրինականությունը: 
 
Իրավապահների կասկածը հարցուցել էին Իմամօղլուի՝ Հյուսիսային Կիպրոսի համալսարանից Ստամբուլ տեղափոխվելիս հնարավոր խախտումները, քանի որ կղզու ուսումնական հաստատությունն այն ժամանակ պաշտոնապես ճանաչված չէր Թուրքիայի կողմից։ Ինքը՝ Իմամօղլուն, ցուցմունք է տվել այդ առնչությամբ:
 
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետն առայժմ ընդդիմության միակ թեկնածուն է խոշորագույն Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության փրայմերիզում։
 
Նա համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ  Էրդողանի հիմնական հակառակորդը նրա վերառաջադրման դեպքում:
 
Թուրքիայի Սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցողները:

Վերլուծական