Հետևեք մեզ։

«Ազատություն»-ը Գլոբալ մեդիայի գործակալության դեմ հայց է ներկայացրել դատարան

08:28, 19 մարտ 2025
«Ազատություն»-ը Գլոբալ մեդիայի գործակալության դեմ հայց է ներկայացրել դատարան

«Ազատություն» ռադիոկայանը դատական հայց է ներկայացրել Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM), ինչպես նաև գործակալության պաշտոնյաներ Քերի Լեյքի և Վիկտոր Մորալեսի դեմ՝ կանխելու Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու նրանց փորձերը, փոխանցում է «Ազատությունը»։

Ռադիոկայանը հիմնավորման մեջ նշել է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:

«Հիմա Ամերիկայի թշնամիների քարոզչությանն ու գրաքննությանը զիջելու ժամանակը չէ։ Մենք կարծում ենք, որ օրենքը մեր կողմն է, և ամբողջ աշխարհում բռնակալների կողմից մեր վախճանը տոնելը վաղաժամ է», – հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը։

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթ դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունն է։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները