Հետևեք մեզ։

Ժաննա Անդրեասյանը, Աննա Վարդապետյանը, Անահիտ Մանասյանը այցելել են դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին (լուսանկարներ)

08:34, 19 մարտ 2025
Ժաննա Անդրեասյանը, Աննա Վարդապետյանը,  Անահիտ Մանասյանը  այցելել են  դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին (լուսանկարներ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին:
Այցի շրջանակում պաշտոնյաները հետևել են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջիկայում կայանալիք համերգների փորձերին:
Կարևորելով համերգներում երգչախմբի՝ ըստ պատշաճի պատրաստվածությունը, Հովհաննես Չեքիջյանն ընդգծել է. «Երգող մարդը պետք է տրամադրություն ունենա: Եթե չկարողանանք այդ տրամադրությունը ստեղծել, մեզ մոտ ոչինչ չի ստացվի»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները