Մարտի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Թբիլիսիի Եվրոպական միջազգային դպրոցի գրադարանին նվիրաբերեց օտար լեզուներով գրքեր և ուսումնաօժանդակ նյութեր Հայաստանի պատմության, մշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգության, աշխարհագրության, տնտեսության և զբոսաշրջային գրավչության վերաբերյալ։
Դպրոցի գրադարանի ղեկավար Նանա Պացիան, երախտագիտություն հայտնելով դեսպանության խորհրդական Գևորգ Ղարիբջանյանին նվիրատվության կապակցությամբ, նշեց, որ տրամադրված գրականությունը մեծապես կօժանդակի ուսանողներին թեմատիկ գիտական աշխատանքներ պատրաստելու և ուսումնասիրություններ կատարելու ընթացքում։
Թբիլիսիի Եվրոպական դպրոցը Վրաստանի միջազգային առաջատար ուսումնական հաստատություններից է, ուր սովորում է 1700 աշակերտ աշխարհի 36 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։