Հետևեք մեզ։

Ճաշասենյակում միայն Ռուսաստանն ու Ամերիկան ​​են, հիմնական ուտեստը՝ կիևյան կոտլետ․ Մեդվեդև

12:12, 19 մարտ 2025
Ճաշասենյակում միայն Ռուսաստանն ու Ամերիկան ​​են, հիմնական ուտեստը՝ կիևյան կոտլետ․ Մեդվեդև

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն ապացուցեց հայտնի միտքը՝ ճաշասենյակում միայն Ռուսաստանն ու Ամերիկան ​​են։

Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Մենյուում՝ թեթև նախուտեստներ - բրյուսելյան կաղամբ, Բրիտանական ձուկ և չիփս և փարիզյան աքաղաղ: Հիմնական ուտեստը կիևյան կոտլետ է։ Վայելե՛ք ձեր ճաշը»,- գրել է նա՝ այսպիսով արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանն առ այն, թե «Ուկրաինան աղցան կամ կոմպոտ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ճաշացանկում լինի»:

Վերլուծական